Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են
28.03.2017 | 15:02

«Հրապարակը» գրում է.

«Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։ Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին. եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տարածքի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, «Հրապարակ»-ի զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ